Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիության ղեկավարությանը մեղադրել է ներգաղթյալներին վերաբերող պայմանավորվածությունները չկատարելու մեջ:
Թուրքիայի նախագահը Եվրամիությանը մեղադրել է պարտականությունները չկատարելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա խոսքերով՝ ԵՄ-ն չի վճարում Թուրքիային պայմանավորվածության համաձայն նախատեսված 3 միլիարդ եվրոն:
«Եվրոպական կառավարություններն իրենց ազնիվ չեն պահում»,- հայտարարել է նա գերմանական ARD հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ներկա դրությամբ Եվրոպան Թուրքիային հատկացրել է միայն մոտ 2 միլիոն դոլար, մինչդեռ ներգաղթյալներին պահելու համար թուրքական իշխանություններին 12 մլրդ դոլար է պետք։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Անկարայի և Բրյուսելի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Թուրքիան եվրոպական երկրներից կընդունի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից փախստականներին, որոնք անօրինական կերպով մտել են Եվրոպա: Դրա դիմաց ԵՄ-ն պարտավորվել է Թուրքիային 3 միլիարդ եվրո վճարել, ինչպես նաև առանց վիզայի ռեժիմ սահմանել ԵՄ թուրք քաղաքացիների կարճաժամկետ այցերի համար: