Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի շրջանակներում Դուբայում ձերբակալվել են 2 թուրք գեներալներ։
Դուբայում 2 թուրք գեներալներ են ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Դուբայում ձերբակալվել ու Թուրքիա են բերվել Աֆղանստանում թուրքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ջահիթ Բաքըրն ու Քաբուլում զինպատրաստության զորքերի հրամանատար, գեներալ Շեներ Թոփուչը։
Նշվում է, որ գեներալները Դուբայում ձերբակալվել են տեղի իրավապահների հետ համագործակցության շնորհիվ։