Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Իռլանդիայի հավաքականի նախկին պաշտպան Դենիս Իրվինը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
Դենիս Իրվին. Մխիթարյանի խաղաոճը համապատասխանում է Պրեմիեր լիգային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հենրիխ Մխիթարյանը լավ տարիքում է, նա իսկապես հիանալի ֆուտբոլիստ է: Հենրիխի խաղաոճը համապատասխանում է Պրեմիեր լիգային: Նա գերազանց խաղացող է, ով գոլերի հեղինակ է դառնում ու բազմաթիվ պահեր ստեղծում թիմակիցների համար»,- Իրվինի խոսքը մեջբերում է մանչեսթերցիների մամուլի ծառայությունը: