Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի գործով կալանավորվել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն:
Ստամբուլի նախկին քաղաքապետը կալանավորվել է հեղաշրջման փորձի գործով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը։
Նշվում է, որ Մութլուին կալանավորել են նրա տանը, ինչից հետո ոստիկանությունը խուզարկումներ է իրականացրել։
Աղբյուրը մանրամասնում է, որ 2013 թվականին Գեզի պուրակում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ Մութլուն եղել է Ստամբուլի քաղաքապետը։