Բաղդադի հյուսիսում մահապարտի գրոհից զոհվել է առնվազն 2 մարդ, 8-ը վիրավորվել են։ Այս մասին հայտում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ–ին։
Բաղդադում պայթյունից զոհվել է 2 մարդ, 8-ը վիրավորվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ առկա տեղեկությունների՝ մահապարտ ահաբեկիչը պայթել է Էշ Շուլայի շրջանի ոստիկանական հսկիչ անցակետի մոտ։ Այս շրջանը գերազանացապես շիաբնակ է։
Ոստիկանության նախնական հաշվետվության համաձայն՝ տուժածների թվում կա մի քանի ոստիկան։ Զոհերի թիվը կարող է աճել։