Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում հուլիսի 29-31-ը ժամը 10:00-ից անվճար կիրականացվի հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, սոնոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև ազգաբնակչության սկրինինգ հետազոտություն վիրուսային հեպատիտ C-ի նկատմամբ:
Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում կիրականացնեն ընդունելություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, գերատեսչության հատուկ հրավերով` նվիրված հեպատիտների դեմ պայքարի և իրազեկության միջազգային օրվան, Ստեփանակերտ կժամանեն Հայաստանի Հանրապետության «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, լյարդաբան Հասմիկ Լևոնի Ղազինյանը և մի խումբ լյարդաբաններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ կամ զանգահարել /047/ 95-17-99: