Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվել է Հայաստանի կանանց շախմատի առաջնության առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցում էին 31 շախմատիստուհի:
Ավարտվել է Հայաստանի կանանց շախմատի առաջնության առաջին խմբի մրցաշարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցաշարի հաղթող է դարձել Արմինե Բաբայանը, ով 9 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և 2 միավորով առաջ է անցել 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Մարիամ Ավետիսյանից: 6,5 միավոր է վաստակել Նարե Առաքելյանը և եզրափակել է լավագույն եռյակը:
Տեղեկությունը փոխանցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Առաջին խմբում 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք նվաճեցին մասնակցելու Հայաստանի կանանց 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: