Թուրքիայի Շիռնաքի նահանգի Ուլուդերե քաղաքի մոտ պայթեցվել է Թուրքիայի զինված ուժերի զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան, որի հետեւանքով 5 զինծառայողներ տեղում սպանվել, 8-ն էլ վիրավորվել են:
Թուրքիայում պայթեցվել է զինվորական ավտոմեքենան. բազմաթիվ սպանվածներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, նախապես դրված պայթուցիկ սարքը պայթել է զինվորական ավտոմեքենան անցնելու պահին:
Վիրավորների վիճակը ծանր է: Թուրքիայի զինված ուժերը տարածաշրջանում լայնամասշտաբ գործողություններ են սկսել ահաբեկիչներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ենթադրվում է, որ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկները: