Artsakhpress

Սփյուռք

Հալածանքների են ենթարկվում նաև հայերը. Սելինա Դողանը՝ Թուրքիայում տիրող իրավիճակի մասին

Ըստ Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի՝ Թուրքիայում տապալված ռազմական հեղաշրջման փորձից հետո տարբեր մարդկանց նկատմամբ հետապնդումները Թուրքիայում ավելացել են:

Հալածանքների են ենթարկվում նաև հայերը. Սելինա Դողանը՝ Թուրքիայում տիրող իրավիճակի մասին

Հալածանքների են ենթարկվում նաև հայերը. Սելինա Դողանը՝ Թուրքիայում տիրող իրավիճակի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am֊–ի հետ զրույցում նա ասաց, որ իրենց կուսակցությունը այդ մարդկանց օգնելու համար ստեղծել է արձագանքման հանձնաժողով, պարզվել է, որ  չարաշահումներից տուժել են նաև հայերը:

- Տիկին Դողան, Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իրավիճակը շարունակում է  լարված մնալ: Բազմաթիվ մարդիկ ձերբակալվում են  և հալածվում: Դուք ինչպե՞ս  կնկարագրեք իրավիճակը հիմա: Ինչպե՞ս է հիմա հասարակությունն իրեն զգում Թուրքիայում:

- Մի երկրում, ուր ժողովրդավարության մշակույթը  բազմիցս խաթարվել է հեղաշրջումների պատճառով, մեծ թվով մարդիկ առաջին անգամ դուրս եկան փողոց՝ «կանգնեցնելու» հեղաշրջումը: Չնայած այդ մարդիկ հիմնականում «Արդարություն և զարգացում» կուսակցության համակիրներն են՝ ես շարունակում եմ դա համարել կարևոր: Ինչևէ, այս «ընդդիմադիր կեցվածքը» վերածվեց ազգայնական և Իսլամիստական դիսկուրսի: Իշխող կուսակցության կողմից կազմակերպված  բազմամարդ հանրահավաքները դեռ շարունակում են վերահսկել փողոցները: Իր իշխանությունը համախմբելու համար կառավարությունն օգտվում է այս խիստ օրինական ճանապարհից՝ դիմակայելով հեղաշրջմանը: Հենց դա է մեր մտահոգությունը:

- Դուք Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներից եք: Հեղաշրջման փորձից հետո Էրդողանը հանդիպել է ձեր կուսակցության առաջնորդի ` Քեմալ Ղլիչդարօղլուի հետ: Ւ՞նչ կասեք այդ հանդիպման մասին, ի՞նչ եք կարծում՝ Էրդողանը կաշխատի՞ ընդդիմադիր կուսակցությունների հետ հեղաշրջման փորձից հետո: Այսքան շատ ձերբակալություններից հետո կա՞ վտանգ նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամների համար, որ նրանք ևս կդառնան Էրդողանի իշխանության «զոհերը»:

- Շատ նորմալ է, որ կառավարությունը, որպես հեղաշրջման փորձի զոհ, փորձնական ձևով կազմակերպեց միջոցառումներ՝ իրեն իսկ պաշտպանելու համար:

Կառավարության կողմից, որպես հեղաշրջման փորձի զոհ, շատ նորմալ է իրեն պաշտպանելու նպատակով նման միջոցառումների կազմակերպումը: Բայց խնդիրն այն է, որ ներկայիս կառավարությունը օգտագործում է հանգամանքներն՝ իր իշխանությունը համախմբելու համար: Մենք, որպես «Ժողովրդահանրապետական կուսակցություն»,  ընդդիմացել ենք երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու հռչակագիրն ընդունելուն, որովհետև դա անելով, նրանք մերժել են Խորհրդարանը:  Իրականում սա էր հեղաշրջման փորձ անողների նպատակը:

Ինչևէ, բոլոր ընդդիմադիր կուսակցությունները նույն կերպ են արձագանքել հեղաշրջման փորձին, ինչը նշանակում է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կհամաձայնեն բերել բոլոր օրինական միջոցառումները խորհրդարան: Այսպիսով, փաստը որ կառավարությունը մերժեց դա, արդյունք է նրա, որ նրանց սահմանված ամբողջատիրական կարգերը կշարունակվեն դեռ երկար ժամանակ:  

Ինչևէ, լուծումը պարզ է․ մենք կարող ենք պայքարել ժողովրդավարությունը կործանող ռազմական հեղաշրջման դեմ՝ միայն դեմոկրատական մեխանիզմներ զարգացնելով: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի ցանկանում, որ հեղաշրջման փորձը քննարկվի խորհրդարանում, քանի որ ՖԵՏՕ անունը կրող կազմակերպությունը մեծամասամբ իրեն հաստատել է ԱԶԿ իշխանության շրջանում գոյություն ունեցած պետական պաշտոններում:  Շատ հանրային կառույցներ ինչ-որ կերպ առնչվել են այս ահաբեկչական կազմակերպությանը: Մարդկանց աշխատանքի ընդունելիս անտեսվում էր արժանիքների սկզբունքը:

Նահանգապետները համագործակցում էին Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Այդ հարաբերություններն իրականում նման էին կոալիցիայի: Կարո՞ղ եք պատկերացնել, որ հանրապետության նախագահն իմանա, որ հեղաշրջման փորձն արվել է իր «եղբոր» միջոցով: Նրանց հայտնի են ընդդիմացողների մասին բոլոր մանրամասները, սակայն նրանք գաղափար չունեն հեղաշրջման փորձի մասին: Երկրի ղեկավարությունը պետք է ընդդիմացողների մասին շատ սուր ինքնաքննադատություն անի:

ԱԶԿ-ն պրագմատիկ քաղաքական կուսակցություն է: Ժամանակ առ ժամանակ նրանք կարող են մտերմանալ հասարակության որոշ խմբերի հետ, սակայն, համաձայն կոնյուկտուրայի, նրանք կարող են փոխել միայն իրենց վերաբերմունքը: Մինչ օրս նրանք իրականացրել են բևեռացման քաղաքականություն:

Այո, հեղաշրջման փորձից անմիջապես հետո մեզ մոտ ձևավորվել է բոլորովին այլ քաղաքական մթնոլորտ: Քաղաքական կուսակցությունները «մտերմանում են»: Հանրապետության նախագահը իր ձեռքն առավ կոնսենսուսի նախաձեռնությունը և միավորեց բոլոր կուսակցություններին, բացի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից:

Ես կարծում եմ, որ Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը  վտարելը, շատ մեծ քաղաքական և հակաժողովրդավարական խայտառակություն է: Այո, Թուրքիան ակնհայտորեն կարիք ունի սոցիալական համաձայնության, սակայն մենք լուրջ մտահոգություններ ունենք շարունակական ընթացք ունեցող չճանապարհի ընտրության շուրջ: Ուստի իր բևեռացնող քաղաքականությանը չվերադառնալու համար ԱԶԿ-ին հարկավոր է հանրության շրջանում ձեռք բերել համոզիչ կեցվածք:

Որպես  Ժողովրդահանրապետական կուսակցություն, մենք հիմնել ենք Հրատապության պետական հանձնաժողով: Չարաշահումների պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ նաև հայ համայնքից: Ես, գործընկերներիս հետ միասին, փորձում եմ ճշտել նրանց ինքնությունը:

- Դուք Խորհրդարանում ռազմական հեղաշրջման փորձից հետո բարձրացրել եք ազգային փոքրամասնությունների խնդիրը: Ի՞նչ մարտահրավերներ կան հիմա, հատկապես՝ Թուրքիայում ապրող հայերի համար: Որո՞նք են խնդիրները, և ինչպիսի՞ լուծում եք առաջարկում դրանց համար :

- 2015 թվականի հունիսի 7-ից ես բարձրաձայնել եմ փոքրամասնությունների համակարգային խնդիրների հետ կապված բազմաթիվ հարցեր: Դժբախտաբար, սակայն, չեն եղել դրանք առողջ միջավայրում քննարկելու նպաստավոր հանգամանքներ: Այդ ժամանակից ի վեր Թուրքիան ապրում է ինչ-որ արտասովոր ժամանակաշրջան՝ արտահերթ ընտրություններ, ահաբեկչության դեմ պայքար արևելքում, տասնյակ ահաբեկչական հարձակումներ, փոփոխություններ գործադիրում, ճգնաժամեր ինչպես միջազգային, այնպես էլ ԵՄ մակարդակով,  նախագահական համակարգի շուրջ բանավեճ, սահմանադրական ճգնաժամ, իր նպատակներին չծառայող խորհրդարան․․․

Այս հանգամանքներում, ինչպես արդեն նշեցի, կառավարությունն իր իշխանությունը ուժեղացնելու համար օգտագործել է բևեռացմանը նպաստող ազգայնական դիսկուրսը, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն կրոնական փորքմասնությունների, այլև բոլոր այն մարդկանց վրա, ովքեր ԱԶԿ-ի համախոհներ չեն:

Ուստի իմ ելույթում ընդգծել եմ, որ հարաբերական կոմպրոմիսային մթնոլորտը կարող էր հնարավորություն տալ քննարկելու փոքրամասնությունների խնդիրը, որը նույնպես կարող էր լինել ուժեղ պատգամ ամբողջ աշխարհին: Սա մի բան է, որը երկար ժամանակ ուղղակի չի եղել: Ես շեշտել եմ խորհրդարանի ունեցած դերն այս ամենում: Այս մթնոլորտը պահպանելու համար հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք՝ հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունները, իրենց զգան ապահով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search