Թեհրանը Բաքվին հստակ հասկացնել է տվել, որ չի հանդուրժի ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը:
Թեհրանը Բաքվին հասկացրեց, որ չի հանդուրժի ԼՂ խնդրի ռազմական լուծումը. իրանագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին օգոստոսի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է իրանագետ Կարեն Մկրտչյանը, հաղորդում է News.am-ը:
Անդրադառնալով հարցին այն մասին, թե ինչպես կարող է իրանա-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ազդել ղարաբաղյան հակամարտության լուծման վրա, իրանագետը նշեց. «Եթե իրանական կողմը դեմ է ցանկացած ռազմական գործողության, նշանակում է, որ ստատուս քվոյի պահպանման օգտին է հանդես գալիս: Նման տեսակետով, դա իհարկե շահավետ է հայկական կողմին: Ավելին՝ իրանական կողմը միշտ ասել է, որ կողմ է խնդիրը բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելուն»: