Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի տապալված, կեղտոտ հարձակումը մի ազդանշան էր մեր իշխանությունների համար՝ ԶՈՒ-ն պետք է ուժեղացվի. Լարիսա Ալավերդյան

Մենք մտել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլորովին այլ փուլ:

Ադրբեջանի տապալված, կեղտոտ հարձակումը մի ազդանշան էր մեր իշխանությունների համար՝ ԶՈՒ-ն պետք է ուժեղացվի. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանի տապալված, կեղտոտ հարձակումը մի ազդանշան էր մեր իշխանությունների համար՝ ԶՈՒ-ն պետք է ուժեղացվի. Լարիսա Ալավերդյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Միաժամանակ, Ալավերդյանը դժգոհեց, որ հայտնի էլ չէ՝ բանակցային գործընթաց կա, թե ոչ: Այնուամենայնիվ, նախկին ՄԻՊ-ի խոսքով, բանակցային գործընթաց լինել չի կարող, քանի դեռ Արցախն ընդգրկված չէ բանակցային գործընթացներում:

«Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ճգնաժամ: Այս տարիների ընթացքում այս խմբի կողմից տարվող գործընթացի անունն ինչ էլ դնենք, ապրում է ճգնաժամ: Դրա  մասին վկայում է ոչ միայն այն, որ կողմերի միջև չկա հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություն, այլև այն, որ Մինսկի խմբի համանախագահները համեստ ու զգուշավոր են իրենց հայտարարություններում: Կփորձենք, ձգտում ենք, անում ենք... Սրանք են նրանց բառերը, իսկ սա ոչ այլ ինչ է, քան անգործություն»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ նշեց Լարիսա Ալավերդյանը: 

Վերջինս ընդգծեց նաև, որ հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր համար պարզ չէ: «Քառօրյա պատերազմից հետո  պարզվեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը մազաչափ անգամ չի փոխվել, իսկ հայկական կողմի մոտեցումները եղել ու մնում են հեղհեղուկ: Սեղանին դրված է այլ փաթեթ, զիջումների, հողերի, որը մեր բոլոր իշխանավորների թեթև ձեռքով ստացել է ավելի անհասկանալի բնութագիր: Բորբոքված ելույթներ են ունենում, թե ով է ասում, որ մենք հողեր ենք տալու, ով է ասում, որ նման խոսակցություններ կան, բայց ե՞ս եմ Կազանի մասին լուրը տվել, ե՞ս եմ հայտարարել, որ համաձայնել ենք այդ փաստաթղթին: Այս ազնվական բորբոքումն ամենևին տեղին չէ, հասցեական չէ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Խոսելով հայկական կողմի քայլերի մասին, որոնք բանախոսի խոսքով, պետք է նախաձեռնվեին, բայց ավաղ չեն նախաձեռնվել, Լարիսա Ալավերդյանը նկատեց. «ԵԱՀԿ-ն, բացի Մինսկի խմբից, ունի այլ ինստիտուտներ, օրինակ, փաստերի ուսումնասիրման մարմին: Այդ ինչի՞ Ադրբեջանը տեղի-անտեղի կդիմի այդ մարմին, ԵԱՀԿ-ն էլ կգա կստուգի, մենք չենք կարող»:

Ալավերդյանի խոսքով՝ ինչ էլ պատահի, եթե իշխանություններն անգամ այդքան զգայուն չգտնվեն, ժողովուրդն անելու է ամեն ինչ՝ ի հեճուկս նրանց, ինչպես դա արվեց 90-ական թվականներին:

Իսկ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, բացառված չէ: «Պատերազմի հավանականությունը բավական լուրջ մակարդակի վրա է: Մենք չունենք հաջողություններ դիվանագիտության մեջ, որ ասենք, թե իջեցվել է այդ վտանգի աստիճանը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի տապալված, կեղտոտ հարձակումը մի ազդանշան էր մեր իշխանությունների համար, որ ԶՈՒ-ն ուժեղացվի և ոչ այլ ինչ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև սպասվող հանդիպմանը, Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ դա որևէ դրական արդյունք հակամարտության կարգավորմանը չի տա: «Դրանով Մինսկի խումբն ուզում է ցույց տալ իր շարունակականությունը, ապահովել իր շարունակելիությունն, իսկ մենք որևէ ակնկալիք դրանից չպետք է ունենանք: Բայց սա չի նշանակում, որ ես դեմ եմ հանդիպումներին: Հանդիպումների առկայությունը նշանակում է, որ գոնե պատերազմ պիտի չլինի»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search