Artsakhpress

Քաղաքական

Ապրիլյան պատերազմից սերտած մի քանի դասերի մասին. Մասիս Մայիլյանի հոդվածը

2016թ. ապրիլյան պատերազմն իր ծավալներով և երկկողմ կորուստներով աննախադեպ էր վերջին 22 տարիների ընթացքում, իմա՝ ղարաբաղյան հակամարտության գոտում 1994թ. մայիսի 12-ի հրադադարի անժամկետ համաձայնագրից ի վեր:

Ապրիլյան պատերազմից սերտած մի քանի դասերի մասին. Մասիս Մայիլյանի հոդվածը

Ապրիլյան պատերազմից սերտած մի քանի դասերի մասին. Մասիս Մայիլյանի հոդվածը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ազդակ օրաթերթում գրել է Արցախի արտաքին և  անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Այդ փաստաթուղթը, ինչպես և մյուս համաձայնագրերը՝ ստորագրված 1994-1995թթ. ԼՂՀ-ի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների  կողմից, նախատեսում էր  ապահովել անժամկետ հրադադարի փոխակերպումը հաստատուն խաղաղության:

Ինքնիշխան ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիան հաստատեց, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ բանակցային գործընթացի առաջնահերթությունը պետք է լինի հրադադարի կայունացումը և ռազմական գործողությունների զարգացման բացառումը:  Միայն դրանից հետո հնարավոր կլինի  ղարաբաղա-ադրբեջանական  միջպետական հակամարտության կարգավորման քաղաքական խնդիրների քննարկումը:

Ապրիլին և դրան հաջորդած ամիսներին հայ քաղաքական, հասարակական շատ գործիչներ և փորձագետներ վերաիմաստավորեցին իրենց նախկին մոտեցումները: Շատ հետաքրքիր էր ընթերցել հայկական էլիտայի ներկայացուցիչների նոր հայտարարությունները. նրանք սկսել են հանդես գալ ավելի իրատեսական դիրքերից: Օրինակ, եթե նախկինում հայ շատ  ինտելեկտուալներ հնարավոր էին համարում ԼՂՀ  որոշակի տարածքների փոխանակումը խաղաղության և անվտանգության դիմաց, ապա ապրիլին նրանց հասու եղավ այն ընկալումը, որ ցանկացած տարածքի հանձնումը Ադրբեջանին նոր պատերազմի և ցեղասպանական գործողությունների աղբյուր կդառնա: Ադրբեջանական զինվորականների կողմից  ԼՂՀ  քաղաքացիական անձանց և զինվորականների նկատմամբ գործած  ռազմական հանցագործությունները  դրանում կասկածելու տեղ անգամ չեն թողել:

Պատերազմը Արցախի, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի համար հերթական  ինքնակազմակերպման պատճառ դարձավ:  Հազարավոր մարդիկ, չսպասելով զինվորագրման հայտարարմանը,  մեկնեցին սահմաններ՝ պաշտպանելու համար Արցախը:  Մի քանի հազար անհատներ ու կազմակերպություններ էլ որոշեցին ֆինանսապես և նյութապես աջակցել ԼՂՀ Պաշտպանության բանակին և տուժած բնակչությանը: Ստացվող օգնությունը համակարգելու, թիկունքային և ինժեներական աշխատանքները կազմակերպելու նպատակով ԼՂՀ կառավարությունը արդեն իսկ ապրիլի 4-ին ստեղծեց օպերատիվ շտաբ և գումարների փոխանցման համար հատուկ հաշվեհամարներ բացեց: Երբ սփյուռքի իմ ընկերները, ծանոթներն ու բարեկամները զանգում էին ինձ ու հարցնում, թե ինչպես կարող են օգնել Արցախին, ես նրանց ուղարկում էի ԼՂՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվեհամարները: Նրանցից ոմանց համար զարմանալի էր ինձնից ստանալ նման  երաշխավորություն, իմանալով, որ վերջին տարիներին ես պետական կառույցներում չեմ աշխատում: Իմ դիրքրոշումը կայանում էր նրանում, որ ստեղծված արտակարգ իրավիճակներում շատ ավելի արդյունավետ է աշխատել կառուցակարգված: Եղել և մնում եմ այն համոզմունքին, որ ի նպաստ համահայկական խնդրի՝ Արցախի պաշտպանության և անվտանգության ապահովման, ժողովված բոլոր միջոցները ծախսվում են նպատակային: Վստահությունն ամրապնդում են օպերատիվ շտաբի աշխատանքի թափանցիկությունը, ստացված և ծախսված միջոցների հաշվետվությունների պարբերաբար հրապարակումը:

Տեղեկատվական թափանցիկության ևս մեկ դրսևորումներից էր ԼՂՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների համար յուրատեսակ հաշվետվությունը: ԼՂՀ պաշտպանունակությունն ամրապնդելու անհրաժեշտությունը համախմբել է քաղաքական տարբեր հայացքներ ունեցող անձանց: ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի, պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հանդիպումներից հետո խումբը հնարավորություն ունեցավ ծանոթանալու սահմանագծի ողջ երկայնքով տարված աշխատանքներին: Մենք՝ խմբի ներկայացուցիչներս, տպավորված էինք իրականացված աշխատանքների  ծավալով. դրանք և´ նոր ինժեներական կառույցներն էին,  և մեր զինված ուժերի առաջնագծի զինումը հետախուզական ու կապի ժամանակակից միջոցներով, այդ թվում՝ սեփական գիտական մշակումների կիրառմամբ, և դիրքերում ռազմական հերթապահություն անող զինվորների համար ավելի ապահով պայմանների ստեղծումը, և զինվորականների կենցաղային պայմանների բարելավումը և այլն:

Քիչ աշխատանք չի արված, բայց աշխատանքները բոլոր ուղղություններով եռանդուն շարունակվում են: Ընդհանուր գնահատականներով՝ կատարված աշխատանքների ծավալները գերազանցում են ֆինանսների նախարարության հատուկ հաշվեհամարից ծախսված միջոցները: Դա բացատրվում է նրանով, որ Արցախի և Հայաստանի Հանրապետության շինարարական և այլ կազմակերպություններ ինժեներական կառույցների շինարարության համար անհատույց տրամադրել են իրենց տեխնիկան և այլ միջոցներ:

Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ  ուժային կառույցների ղեկավարները ԼՂՀ քաղաքական ղեկավարության  աջակցությամբ ակտիվորեն զբաղվում են Արցախի պաշտպանունակության ամրապնդմամբ ոչ միայն ավանդական միջոցներով, այլ նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ներառյալ սեփականը: Սեփական մշակումների կազմակերպումը և բանակի կարիքների համար դրանց կիրառումը ոչ միայն կնպաստեն հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը, այլ նաև հետագայում  դրանք կարող են գաղտնազերծվել քաղաքացիական կարիքների համար: Այսինքն՝ հավաքված միջոցների մի մասը փաստորեն յուրօրինակ ներդրում է ԼՂՀ-ի գիտության, պաշտպանության և տնտեսության մեջ:

Ըստ խմբի մասնակից, մասնագիտացված ռազմական razm.info կայքի համակարգող ԿարենՎրթանեսյանի գնահատականի՝ Արցախում փաստացի ստեղծվում է C4ISR արդիական համակարգ (Command, Control, Communications, Computers, Intelligence, Surveillance and Reconnaissance — հրամանատարում, վերահսկում, հաղորդակցություն, համակարգիչներ, հետախուզություն, դիտարկում և տեղորոշում)։

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր նոր իրավիճակ ներառում է ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ: Հայության համար հետապրիլյան խնդիրը մարտահրավերների չեզոքացումն է և նորահայտ հնարավորությունների առավելագույնս օգտագործումը: Արցախյան բանակի պաշտպանական համակարգի սկսված  և քաղաքացիական վերահսկողությամբ շարունակվող արդիականացումը, որը պահանջում է մեր ժողովրդի հետագա աջակցությունը, Արցախի պաշտպանունակությունը կհասցնի որակական նոր մակարդակի և կդառնա հակառակորդին զսպելու առանցքային միջոց: Սա այն հնարավորությունն է, որը մենք պետք է առավելագույնս օգտագործենք՝ համազգային հրատապ խնդրի լուծման համար:

Հիշեցնեմ, որ հանգանակությունը շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են հատուկ հաշվեհամարին առցանց փոխանցում կատարել հետևյալ հղմամբ՝
http://minfin-nkr.am/?section=payameria/index

Մասիս Մայիլյան՝ 

Արցախի արտաքին և  անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search