Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման երկրորդ փուլում 6:4, 6:3 հաշվով հաղթել է իսպանացի Ադրիան Մենենդես-Մասեյրասին: Որակավորման վերջին փուլում 20-ամյա թենիսիստի մրցակիցը կլինի հարավաֆրիկացի Նոահ Ռուբին:
US Open. Կարեն Խաչանովն ու Ալեքսանդր Սարկիսյանը հաղթել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: US Open-ի որակավորման երկրորդ փուլը հաղթահարել է նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքսանդր Սարկիսյանը, որն ուժեղ է գտնվել ֆրանսիացի Կվենտին Հալիսից՝ 7:6, 6:2: 26-ամյա Սարկիսյանի հաջորդ մրցակիցն է բրազիլացի Գիլերմե Կլեզարը: