Երկու օր շարունակ լռող Իրանն ի վերջո հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ և մեկնաբանեց Թուրքիայի՝ Սիրիայի տարածքում ծավալած գործողությունները:
Իրանն արձագանքել է Թուրքիայի՝ Սիրիայի տարածքում ծավալած գործողություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բերհամ Քասըմին գրավոր հաղորդագրություն է տարածել այս առնչությամբ:
«Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում պետք է համաձայնեցված լինեն Դամասկոսի հետ: Ահաբեկչության դեմ նրանց պայքարը պետք է տարվի առանց այդ երկրի տարածքային ամբողջականության խախտման»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ նշել է խոսնակը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: