Թուրքիայի իշխանություններն ընդունել են, որ առայսօր ԱՄՆ-ին ապացույցներ չեն տրամադրել երկրում կատարված հեղաշրջման փորձի հետ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կապի մասին:
Թուրքիան ԱՄՆ-ին ապացույցներ չի ներկայացրել հեղաշրջման փորձի հետ Գյուլենի կապի մասին. Foreign Policy
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է գրում է Foreign Policy–ն:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Նաջի Այդան Կարամանօղլուն պարբերականին հայտնել է, որ ապստամբության մասնակիցների հետ Գյուլենի կապի մասին ապացույցները «կփոխանցվեն, երբ կգա ժամանակը»՝ այսպիսով ընդունելով, որ առայսօր դա չի արվել:
Բացի դրանից դիվանագետը հայտնել է, որ Թուրքիան Գլուլենին ատահանձնելու հարցումը ԱՄՆ-ին ուղարկել էր դեռ մինչեւ հուլիսի 15-ը՝ այսինքն մինչեւ հեղաշրջմաան փորձը:
«Ֆեթուլահ Գյուլենը դեռ մինչեւ հեղաշրջման փորձն արդեն քննության տակ էր գտնվում ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու ու պետության դեմ ապօրինի գործունեություն ծավալելու կասկածանքով»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ պարզաբանել Կարամանօղլուն
Ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիան մտադիր է հաջորդ շաբաթ Գյուլենին արտահանձնելու հարցում ուղարկել: Անկարան մեղադրում է քարոզչին հուլիսի 16-ի գիշերը երկրում կատարված հեղաշրջման փորձին մասննակցություն ունենալու մեջ: