Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, նոր համազգային հարցման արդյունքների համաձայն, ժողովրդականության ցուցանիշով իր հանրապետական մրցակցին՝ Դոնալդ Թրամփին, գերազանցում Է յոթ տոկոսային կետով:
Նոր համազգային հարցման տվյալներով՝ Քլինթոնը Թրամփին գերազանցում Է յոթ տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ-ի Քվինիփեքի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ Քլինթոնի օգտին մտադիր Է քվեարկել պոտենցիալ ընտրողների 45 տոկոսը, Թրամփի օգտին՝ 38 տոկոսը:
Բացի այդ, հարցման մասնակիցների 10 տոկոսը պատրաստ Է իր ձայնը տալ Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Գերի Ջոնսոնին, դրա հետ մեկտեղ Կանաչների կուսակցությունից թեկնածու Ջիլ Սթայնը վայելում Է ընտրողների ընդամենը 4 տոկոսի աջակցությունը:
Քվինիփեքի համալսարանի հարցումն անցկացվել Է օգոստոսի 18-ից մինչեւ 24-ը՝ բջջային եւ ստացիոնար հեռախոսներով: Այն կարող Է ունենալ 2,5 տոկոսային կետի անճշտություն: Հարցմանը մասնակցել են գրեթե 1,5 հազար ընտրողներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: