ՀՀ ԱԻՆ-ը կապ է հաստատել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ:
ՀՀ ԱԻՆ. Իտալիայում զոհերի թվում հայեր և հայաստանցիներ չկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ա. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան, փոխանցում է Panorama.am-ը:
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, այս պահին զոհերի թիվը հասել է 267-ի: 400 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 40-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 2 500 մարդ մնացել է անօթևան:
Վաղը Իտալիայւոմ հայտարարվել է սգո օր: