Artsakhpress

Քաղաքական

Ֆրանկ Էնգել. Ադրբեջանը պետք է ընդունի իր պարտությունը՝ ԼՂՀ ճանաչումը միակ լուծումն է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Ղարաբաղյան հակամարտության միակ խելամիտ լուծումն է:

Ֆրանկ Էնգել. Ադրբեջանը պետք է ընդունի իր պարտությունը՝ ԼՂՀ ճանաչումը միակ լուծումն է

Ֆրանկ Էնգել. Ադրբեջանը պետք է ընդունի իր պարտությունը՝ ԼՂՀ ճանաչումը միակ լուծումն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Եթե լիներ այլ լուծում, այն արդեն գտնված կլիներ 25 տարվա բանակցությունների ընթացքում: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա կա մի պարզ տրամաբանություն՝ եթե պարտվում ես պատերազմում, ապա տարածքները նույնպես կորցնում ես: Որքան հիշում եմ՝ 1990-ականներին հենց Ադրբեջանն էր, որ սկսեց պատերազմ, և նրանք պարտվեցին»:

Այսպիսի կարծիք հայտնեց եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլը Panorama.am-ի հետ հարցազրույցում:

Պարոն Էնգելի կարծիքով հակամարտությունը չի կարող լուծվել քանի որ փոխզիջումային որևէ տարբերակ, ըստ էության, շատ հեռու է իրականությունից:
Պատճառը ո°չ թե Մինսկի խմբի մեջ է, այլ Ադրբեջանի նկրտումների: Ակնհայտ է նաև, որ կողմերի դիրքորոշումներն ու նպատակները բացարձակ անհամատեղելի են:

«Խնդիրն այն է, որ հնարավոր լուծման ցանկացած տարբերակ բացի նրանից, որ ամեն ինչ զիջվի Ադրբեջանին, ընդունելի չէ Ադրբեջանի համար, Լեռնային Ղարաբաղն էլ իր հերթին երբեք չի համաձայնվի լինել Ադրբեջանի իշխանության տակ. սա վերաբերում է ներկայիս ԼՂՀ-ին (12 կմ/ք), որն այսօր տարածքով ավելի մեծ է քան 1990-ականներին էր»,-նկատեց պարոն Էնգելը:

Նրա կարծիքով՝ խիստ անհավանական է, որ ներկայիս ԼՂՀ-ն վերադառնա նախկին ԼՂԻՄ սահամններին (որևէ տարածք հանձնի). պետք է ընդունել, որ Սովետական Միության մաս կազմող ԼՂԻՄ-ը այլևս վաղուց գոյություն չունի:

«Ես շատ լավ հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չի կարող համաձայնվել երբևէ կրկին շրջապատված լինել Ադրբեջանով: Սա անվտանգության հարց է նրանց համար: Այս իրավիճակում երկխոսելու շատ բան չկա, ի՞նչի մասին պետք է խոսել: Կյանքում կան կայացած փաստեր, որոնք պարզապես պետք է ընդունել և որոնց հետ պետք է հաշվի նստել՝ԼՂՀ-ն այսպիսի փաստ է»,-ասաց պատգամավորը` շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ընդունի, որ պարտվել է պատերազմում, քանի որ միայն այդպիսով կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատվել:

Խոսելով այն մասին, թե ինչպես արձագանքեց Եվրոպան ապրիլյան պատերազմին, մասնավորապես թե ինչու էր այն հաճախ հավասարության նշան դնում ագրեսոր Ադրբեջանի և հայկական կողմի միջև, Ադրբեջանին հասցեական գնահատականեր տալու փոխարեն` Ֆրանկ Էնգելն ափսոսանքով նշեց, որ այսպիսի մոտեցումները դեռ երկար ժամանակ կմնան անփոփոխ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ կան նմանատիպ այլ հակամարտություններ, ինչպիսիք են Ուկրաինայի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հակամարտությունները, և Եվրոպան չի կարող տարբեր մետեցումներ ցուցաբերել այս հակամարտությունների շուրջ:

Այն հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել ավելի կոշտ ու ադեկվատ արձագանք Եվրոպայից/ԵՄ-ից այն դեպքում, եթե հետագայում Ադրբեջանը ավելի լայնամաշտաբ պատերազմ սկսի Արցախի դեմ` հաշվի առնելով հայերին այս տարածաշրջանից բնաջնջելու Ադրբեջանի նպատակը (ինչը չի կարելի ասել վրաց-աբխազական/օսական հակամարտության մասին), պարոն Էնգելը պատասխանեց. «Ցավոք սրտի, մինչև դա տեղի չունենա ոչինչ չի փոխվելու այս առումով… Կարծում եմ, որ եթե ապրիլյան դեպքերը կրկնվեն, ապա Եվրոպայում ոմանք գուցե կսկսեն տեղից շարժվել: Բայց չափազանց տխուր ու ցինիկական է սպասել, որ լինի ևս մեկ լայնամաշտաբ հարձակում, որպեսզի մարդիկ ի վերջո հավաքվեն և ասեն, որ այստեղ մի բան այնպես չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ պարոն Էնգելը նշեց ԵԱՀԿ դիտորդական մեխանիզմների կարևորության մասին՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը պարբերաբար մերժել է այս մեխանիզմները, քանի որ գիտեն, որ դրանց առկայության դեպքում իրենց գործողությունները կբացահայտվեին:

«Բոլորի համար պարզ է, որ միայն մի կողմն է (Ադրբեջանը), որ շահագրգռված է խախտել հրադադարը, բայց դա պետք է ամրագրել նաև կոնկրետ փաստերով… Ես գրեթե վստահ եմ, որ եթե մենք օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, մենք արագորեն կպարզենք, թե ով է այստեղ ագրեսիա հրահրում և ով՝ ոչ», – ասաց նա՝ ավելացնելով, որ ԵՄ-ն ամեն ջանք պետք է գործադրի դիտորդական առաքելության ներդրման համար, այնպես որ բոլորի համար պարզ դառնա, որ դրանք չընդունող կողմը պատասխանատվության կենթարկվի:

Եվրախորհրդարանի պատգամավորը փաստեց նաև, որ եվրոպական կառույցներում բավականաչափ ինֆորմացված չեն այն մասին, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը և ինչպես է այն գործում:

«Այս առումով տեղեկատվության պակաս կա նաև արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչների մոտ... բայց իրականում ցանկացողները հեշտությամբ կարող են ամեն ինչ իմանալ Ադրբեջանի մասին, դա այդքան էլ դժվար չէ», - հավելեց նա:

«Ադրբեջանն, ըստ էության, կլեպտոկրատական (ավազակապետական) բռնապետություն է, որը գիտակցաբար և դիտավորյալ ետ է պահել իր ժողովրդին զարգացումից, որպեսզի նրանց մեջ միշտ արթուն պահի Ղարաբաղը ետ վերցնելու ձգտումը: Այսպիսի երևույթ՝ այս ինտենսիվությամբ և մասշտաբներով, չի հանդիպում ոչ մի ուրիշ տեղ: Սա նշանակում է, որ մենք պետք է իրապես ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, որպեսզի հասկացնենք նրանց, որ այլևս նրանք այսպես չեն կարող շարունակել և որ եթե երբևէ ագրեսիվ պատերազմ սանձազերծվի ավելի լայն մաշտաբներով, քան այն, ինչին ականատես եղանք, ապա ագրեսորը ծանր պատիժ կկրի»,- ասաց Ֆրանկ Էնգելը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի ներկայիս ռեժիմին պետք է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվի. դա նրանց անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար:

«Եթե ղարաբաղյան հարցը վերանար ադրբեջանական քաղաքականությունից, ապա ներկայիս ռեժիմը կփլուզվեր: Այդ դեպքում Ալիևի ընտանիքը ոչ մի բանից կառչելու տեղ չէր ունենա: Մարդիկ կսկսեին պահանջել նավթադոլարների արդար բաշխում, կսկսեին հարցնել, թե ինչու են Ադրբեջանում ապրելու պայմաններն այդքան վատը, ինչու չկա խոսքի ազատություն և այլն: Այսպիսով իշխանությունը պահելու համար նրանց խիստ անհաժեշտ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվի-ահա թե ինչու նրանք երբևէ չեն ընդունի փոխզիջումային որևէ տարբերակ»,- ասաց նա:  
 
Ֆրանկ Էնգելը Արցախյան հիմնախնդիրը դիտարկում է որպես ավելի մեծ խնդրի մի մաս, որը ներառում է նաև Թուրքիան: Նա գտնում է, որ այս հարցը պետք է դրվի ԵՄ-Թուրքիա օրակարգում: 

«Երբ Էրդողանն ասում է, որ իրենք Ադրբեջանի կողքին կկանգնեն «մինչև վերջ», ես երկու բան եմ եզրակացնում դրանից՝  առաջինը՝ ոչինչ չի արվում Բաքվում, որի մասին Թուրքիայում տեղյակ չեն և երկրորդը՝ «մինչև վերջ» ենթադրում է ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրում, այլ մեկ ուրիշ բան (ռազմական լուծում): Մենք պետք է այս հարցը դնենք ԵՄ-Թուրքիա օրակարգում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս համատեքստում կարևոր է նաև, որ Թուրքիան առերեսի իր պատմությունը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև խուսափի Ադրբեջանի հետ հավասարվելուց:    

«Թուրքիան պետք է ընդունի, որ ծաղրի առարկա կդարձնի իրեն, եթե այնքան ցածրանա, որ հայտնվի Ադրբեջանի հետ միևնույն լիգայում: Դա չի կարող Թուրքիայի համար ցանկալի տարբերակ լինել», -ասաց եվրախորհրդարանի պատգամավորը: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search