ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Չինաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Նրանք մտքեր են փոխանակել Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ կապված, կարևորել ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:
Մասնավորապես, ըստ Anadolu-ի, որը հղում է արել Էրդողանի վարչակազմում ունեցած աղբյուրին, հայտնել է, որ Էրդողանը պատմել է Սիրիայի հյուսիսում թուրքական օպերացիայի ընթացքի մասին: Նաև երկրների առաջնորդները պայմանավորվել են Հալեպ քաղաքին հումանիտար օգնություն մատակարարման մասին:
Աղբյուրը հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Չինաստանում սեպտեմբերի 4-5-ը կայանալիք G-20 գագաթաժողովի շրջանակում:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: