Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով պարգեւատրելու մասին:
Պուտինը Էդվարդ Նալբանդյանին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Նրանք մտքեր ե Համապատասխան փաստաթուղթը օգոստոսի 26-ին հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության մեծ ներդրման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյանին պարգեւատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է հրամանագրում:
Բարեկամության շքանշանով պարգեւատրվում են խաղաղության, բարեկամության, համագործակցության եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռման մեջ հատուկ ավանդ ունեցած երկրի, նաեւ արտասահմանյան երկրների քաղաքացիները: