«Իսլամական պետություն» խմբավորումը Թուրքիայում պատրաստվում է իրականացնել 26 ահաբեկչություն 18 քաղաքներում:
ԻՊ-ը Թուրքիայում պատրաստվում է իրականացնել 26 ահաբեկչություն 18 քաղաքներում. «Հյուրիյեթ»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը:
Թերթի փոխանցմամբ այս տեղեկությունները ձեռք են բերվել Գազիանթեփի ահաբեկչությունից հետո ոստիկանության կողմից կատարվող տասնյակ խուզարկումների արդյունքում:
Նշվում է, որ ԻՊ-ի հիմնական թիրախներն են ոստիկանության շենքերը, նահանգեպատարանների ու քաղաքապետարանների շենքերը, ինչպես նաև զվարճանքի վայրեր, ուր հիմնականում զբոսաշրջիկներն են այցելում:
Այս օրերին թուրքական ոստիկանությունը նաև խուզարկում է քրիստոնյա համայնքներին պատկանող եկեղեցիներ և հիմնադրամերի գրասենյակներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի էր ունեցել ահաբեկչություն. մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի էր դրել քրդական հարսանիքի ժամանակ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ-ը: