Եթե դատավորի թեկնածուն չունեցավ համապատասխան մասնագիտական գիտելիքներ կամ, առհասարակ, չունեցավ հանրային իրավագիտակցության այնպիսի մակարդակ, որ գնահատի արդարադատության արժեքը հասարակության մեջ, ապա սահմանադրական ցանկացած լուծում կամ անկախության ցանկացած երաշխիք չի կարող կյանք տալ այդ գաղափարին։Հետևաբար, դատական իշխանության համակարգի կայացման համար միայն սահմանադրական երաշխիքներով սահմանափակվելն այդքան էլ ճիշտ չէ։
Նոր սահմանադրությամբ կհստակեցվի դատական իշխանության դերն ու նշանակությունը ԼՂՀ-ի համար. Բագրատ Ղազինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետ, ի.գ.թ., դոցենտ Բագրատ Ղազինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում սահմանադրական բարեփոխությունների հայեցակարգով նախատեսված փոփոխություններից դատական իշխանությանը վերաբերող հատվածին։
«Ինչ վերաբերում է կոնկրետ ամրագրված լուծումներին, առայժմ հայեցակարգի փաստաթղթի մակարդակով, կարծում եմ, որ ամրագրել են այնպիսի լուծումներ, որոնք, ի տարբերություն գործող կարգավորման, հնարավորություն կտան առավել հստակեցնել նախ՝ դատական իշխանության համակարգի դերն ու նշանակությունը ԼՂՀ-ի համար, այնուհետ դատավորին ներկայացվող պահանջները, նշանակման և ազատման կարգը և այլն»,- մանրամասնել է Բագրատ Ղազինյանը։