Իրանն ու Հարավային Կորեան օգոստոսի 29-ից փոխադարձ առևտրի ժամանակ հրաժարվելու են դոլարի կիրառումից և անցում են կատարելու եվրոյին:
Իրանն ու Հարավային Կորեան դոլարի փոխարեն առևտուր կանեն եվրոյով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի՝ քաղաքական գործերի ու միջազգային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Համիդ Բայդինեժադը:
Նրա խոսքերով՝ երկու երկրները դեռ պետք է հարթեն տեխնիկական խնդիրները և արդյունքում կողմերը փոխադարձ հաշիվներ կվարեն միայն եվրոյով: Հարավային Կորեայի էկոնոմիկայի նախարարը նույնպես հայտարարել է, որ Իրանն ու Հարավային Կորեան սկսելու են առևտուր իրականացնել եվրոյով: