Տարեվերջին Թբիլիսիում բացվելու է Հարավային Կովկասի խոշորագույն առևտրային կենտրոնը, որը ստացել է «Թբիլիսյան ծով պլազա» անվանումը:
Դեկտեմբերին Թբիլիսիում բացվելու է Հարավային Կովկասի խոշորագույն առևտրային կենտրոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Georgia Online-ի փոխանցմամբ՝ առևտրային համալիրն իրենում ընդգրկում է մեկհարկանի, կես կիլոմետր երկարությամբ ժամանակակից կենտրոնական շինություն, որի բացումը ծրագրված է դեկտեմբերին:
Առևտրային համալիրի տարածքում գործելու են նաև մաքսային պահեստներ ու մաքսային տերմինալ: Կենտրոնական շինության ընդհանուր տարածքը կազմելու է 120.000 քառակուսի մետր: Ներկա դրությամբ աշխատանքներն ավարտված են 85 տոկոսով: