Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում ավարտված Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարում Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է երեք մեդալ:
Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ուկրաինայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլիծառայությունը:
64 կգ քաշային Տոնի Գալստյանը եզրափակիչում պարտվել է Վրաստանը ներկայացնող Էսկերխան Մադիեւին եւ նվաճել է արծաթե մեդալ:
69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եւ 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը գրավել են երրորդ տեղ: Մադոյանը կիսաեզրափակիչում պարտվել է ղազախ Սադրիդին Ահմեդովին, իսկ Հովհաննիսյանը՝ Ուկրաինան ներկայացնող Վյաչեսլավ Գավիրլյուկին:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել ութ բռնցքամարտիկ: