Այսօր Հայաստանի երրորդ անկախության 25-րդ տարեդարձն է:
Google-ը շնորհավորում է Հայաստանի անկախության օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս կապակցությամբ Google որոնողական համակարգի գլխավոր էջում (հայկական տիրույթում) Հայաստանի անկախությանը նվիրված լոգոտիպ է հայտնվել։
Այսկերպ Google-ը շնորհավորում է Հայաստանի անկախության օրը՝ նաև կից գրառմամբ. «Շնորհավոր Հայաստանի անկախության օրը»:
Պատկերում հայկական եռագույնն է և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: