Ստեփանակերտի օրվա և քաղաքի վերանվանման 93-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր` առավոտյան, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված մայրաքաղաքի տոն օրվան։
Այսօր մեծ շուքով նշվում է Ստեփանակերտի անվանակոչման 93-րդ տարեդարձը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` քաղաքի օրվա առիթով ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանից ժամանած պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, պետական այլ բարձրաստիճան այրեր ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Ստեփան Շահումյանի հուշարձանի պատվանդանին, ում պատվին 93 տարի առաջ ԼՂԻՄ նախկին մարզկենտրոնը անվանակոչվել է:
Վերածննդի հրապարակում տոնական տրամադրությունն ապահովում էին տարբեր մշակութային ու սպորտային միջոցառումների մասնակիցները. դրանք կազմակերպել են Ստեփանակերտի քաղաքապետարանը` համագործակցելով տարբեր գերատեսչությունների հետ:
Երեխաների մասնակցությամբ Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել նկարչություն ասֆալտի վրա, ինչպես նաև պլեներային նկարչություն, լարախաղ, ցուցահանդես-վաճառք:
Քաղաքի օրվան նվիրված միջոցառումները կավարտվեն Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայանալիք տոնական համերգով: