Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:
Հակառակորդի կրակոցից 19-ամյա զինվոր է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: