Artsakhpress

Սփյուռք

Հալեպում շուքով նշվել է ՀՀ-ի Անկախության 25-ամյակը

Նախօրեին Հալեպում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն` նվիրված ՀՀ-ի Անկախության 25-ամյակին:

Հալեպում շուքով նշվել է ՀՀ-ի Անկախության 25-ամյակը

Հալեպում     շուքով  նշվել  է  ՀՀ-ի  Անկախության  25-ամյակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հալեպի «Գանձասար» շաբաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ` տոնի առթիվ սեպտեմբերի 25-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Հալեպի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում:


Միջոցառման բացումը կատարվել է ՀՀ և Սիրիայի օրհներգերով:

Ողջունելով հյուրերին` ՀՀ Հալեպի գլխավոր Հյուպատոս Տիգրան Գևորգյանն մասնավորապես ասել է. «25 տարի առաջ մեր ժողովուրդը բացել է իր պատմության հերթական էջը` աշխարհին ապացուցելով, որ պատրաստ է ազատ, անկախ , ինքնիշխան լինել և իր ճակատագիրը կերտել սեփական ուժերով: Իրականություն դարձավ այն, ինչ երազում էր համայն հայությունը. մենք ունեցանք ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունը: Մենք միասնական էինք. Հայաստան-Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ կարողացանք լուրջ հաջողություններ արձանագրել: Սփյուռքի օժանդակության հարցում իր ուրույն տեղն ունի Հալեպի գաղթօջախը: Հայ ժողվուրդը երբեք չի մոռանա Սիրիայի ժողովրդի վերաբերմունքը, երբ Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանված հայ ժողովրդի վերջին բեկորներին ապաստանել ու պայմաններ է ստեղծել նրանց համար` ապրելու, արարելու հարատևելու: Այսօր փոխվել են ժամանակները. Հալեպի տարագիր ժողովրդին ու Սիրիայի հայորդիներին սատարելու հերթը Հայաստանի Հանրապետությանն է: Մայր հայրենիքն անում է ամեն ինչ, որ պատերազմից մազապուրծ իր զավակներին գրկաբաց ընդունի: Օրհասական այս պահերին սիրիահայության կողքին է ոչ միայն Մայր Հայրենքը, այլ ողջ հայությունը»:


Ելույթի ավարտին հյուպատոսը խաղաղություն է մաղթել Հայաստանին, Արցախին, Սիրիային և համայն աշխարհին: Օրվա խորհրդին նվիրված հնչել են նաև այլ ելույթներ: Միջոցառմանը ներկա էին և ՀՀ Անկախության 25-ամյակը շնորհավորելու էին եկել Սիրիայի Խորհրդարանի Հալեպի պատգամավորները, Հալեպի նորանշանակ նահանգապետ Հուսեին Ահմատ Տիապը, Պաս Կուսակցության Հալեպի պետը, պետական և հայ համայնքի այլ պատասխանատուներ:




     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search