Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի պրոֆիլային հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմի տրամադրումը:
Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմի տրամադրումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդվում է Եվրախորհրդարանի կայքում:
Ուկրաինային առանց վիզայի ռեժիմի տրամադրման մասին բանաձևի օգտին քվեարկել է 38 պատգամավոր, դեմ է արտահայտվել 4-ը, ևս մի եվրախորհրդարանական ձեռնպահ է մնացել: Այժմ այդ բանաձևը կդրվի քվեարկության Եվրախորհրդարանի նիստում և Եվրոպայի խորհրդում:
Եվրամիության երկրներ Ուկրաինայի քաղաքացիների կարճ այցելությունների համար վիզաների չեղարկման հարցը Բրյուսելում քննարկվում է 2014 թվականի կեսից: