Եվրամիությունը մտադիր է Թուրքիայի տարածքում գտնվողն սիրիացի փախստականներին ամսական 30 եվրո վճարել:
ԵՄ-ն Թուրքիայում սիրիացի փախստականներին ամսական 30-ական եվրո կվճարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ այդ գումարները բանկային քարտերին կփոխանցվեն հոկտեմբերից: Ծրագրի իրականացմամբ կզբաղվի ՄԱԿ-ի Կարմիր Մահիկի եւ պարենային ծրագրի թուրքական մասնաճյուղը՝ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ, հաղորդում է Die Welt-ը:
Մարդասիրական օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի կարծիքով, այդ վճարները կօգնեն փախստականներին վերադարձնել «նորմալ կյանքի» զգացողությունը:
«Այս միջոցն աննախադեպ պատասխան է աննախադեպ ճգնաժամին»,-հավելել է նա: