Google կորպորացիան ինտերակտիվ դուդլով է նշում իր ծննդյան օրը։ 1997 թվականի սեպտեմբերի 27-ին Սթենֆորդ համալսարանի ասիստենտներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը գործարկեցին Google ընկերությունը, որը տարեցտարի զարգանալով՝ ընդլայնեց գործունեությունը և դարձավ աշխարհում ամենից շատ կիրառվող որոնողական համակարգը, ձեռք բերելով թարգմանչական ծրագիրը՝ ավելի հասանելի դարձրեց տեղեկատվության որոնումը համացանցում, ստեղծվեց Google + սոցցանցը և այլ ինովացիոն համացանցային գործիքներ։
Google-ն ինտերակտիվ դուդլով է նշում իր ծննդյան օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Google նշանակում է 1 և 100 հատ զրո, ինչը խորհրդանշում է անսահմանափակ տեղեկատվության տրամադրում համացանցում։ Google-ն այսօր դարձել է մեր առօրյայի անքակտելի մասը։