Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը արձակել է մի քանի հրամանագիր պետական ծառայողների աշխատավարձերի և վճարների կրճատման մասին:
Սաուդյան Արաբիայի թագավորը նախարարների աշխատավարձերը 20%-ով կրճատել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Սաուդյան լրատվական գործակալությունը:
Այդ հրամանագրերի համաձայն՝ նախարարների աշխատավարձերը կկրճատվեն 20%-ով, իսկ պատգամավորների բոնուսները՝ 15%-ով: Ընդ որում՝ կտնտեսեն նաև պաշտոնյաների արտոնությունների հարցում՝ բնակարանի և ավտոմեքենաների համար նրանց տրամադրվող միջոցները նվազեցնելով 15%-ով:
Աշխատավարձերի կրճատում սպասվում է ինչպես Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին, այնպես էլ թագավորությունում աշխատող օտարերկրացիներին: Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ պետական ծառայողների նկատմամբ, որոնք կազմում են աշխատող սաուդցիների թվի երկու երրորդը, այդպիսի քայլի են դիմել նավթի ցածր գների հետևանքով եկամուտների կտրուկ նվազման պատճառով:Մեկ տարի պետական ոլորտի աշխատողներից ոչ ոք թագավորությունում չի ստանա տարեկան հավելավճարներ՝ ներառյալ զինծառայողները՝ բացառությամբ նրանց, ովքեր ծառայում են Եմենին սահմանակից շրջաններում: