Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեի 87 աշխատակից ազատվել է աշխատանքից, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեի 87 աշխատակից ազատվել է աշխատանքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ ազգային հետախուզության 100 աշխատակից ոստիկանության կողմից հատուկ հսկողության տակ էր առնվել, ինչից հետո նրանցից 87-ի վերաբերյալ համակարգից հեռացվելու որոշում է կայացվել:
Աշխատանքից հեռացված 87 աշխատակցից 52-ին մեղադրանք է ներկայացվել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ընթացքում փորձի մասնակիցներին աջակցելու համար: Նրանցից 41-ն արդեն տարվել են հարցաքննության:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: