Եվրոպա լիգայի խաղարկության «Զարյայի» հետ առաջիկա չորեքշաբթի օրը «Օլդ Տրաֆորդում» կայանալիք հանդիպումը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդես գալ «Զարյայի» հետ հանդիպմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ աղբյուրը պնդում է, որ Պրեմիեր լիգայի հերթական տուրում «Լեսթերի» նկատմամբ 4:1 հաշվով տոնած հաղթանակից հետո մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է հանգստի հնարավորություն տալ շվեդ ֆուտբոլիստին:
Նշվում է նաև, որ «Զարյայի» հետ խաղում ասպարեզ դուրս կգա վնասվածքից ապաքինված Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: