Artsakhpress

Տնտեսական

Հայտնի են կառավարության նախատեսած փոփոխությունները «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Հայտնի են կառավարության նախատեսած փոփոխությունները «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում

Հայտնի են կառավարության նախատեսած փոփոխությունները «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրակարգային հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ներկայացրել է «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները:

«ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Ս. Թևոսյանը նշել է, որ նախատեսվում է 3 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտները: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ԼՂՀ հարկատուների տնտեսական գործունեության արդյունքների վրա ս.թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքների ազդեցությամբ (մոտ 1.1 մլրդ դրամի չափով), փոքր և միջին ձեռնարկատիրությանը հարկային արտոնությունների տրամադրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններով (մոտ 0.3 մլրդ դրամի չափով), ինչպես նաև՝ խոշոր հարկատու` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ կողմից վճարվող հարկային եկամուտների գծով 2016թ. պետական բյուջեի ձևավորման ժամանակ իրենց իսկ կողմից կատարված կանխատեսումների պակասեցմամբ (մոտ 1.6 մլրդ դրամի չափով):

Օրինագծով նախատեսվում է 2 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մի շարք հատկացումներ: Առաջարկվող նվազեցումները սահմանվել են` հիմնականում հաշվի առնելով ընթացիկ տարվա՝ այս պահի դրությամբ իրականացված ծախսերը: Բացի դրանից, առաջարկվել է 2.7 մլրդ դրամով ավելացնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագրի հատկացումները: Օրենքի նախագիծը կուղարկվի Խորհրդարանի քննարկմանը:

Վարչապետը, անդրադառնալով ծախսերի կրճատման վերաբերյալ կառավարության առաջարկին, մասնավորապես, նշել է. «Նշված ծախսերի կրճատումները համաձայնեցված են գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն պետք է նշել, որ սոցիալական ծրագրերի ու ծախսերի կրճատումներ չունենք: Ինչ վերաբերում է ավելացված ծախսերին, դրանք հիմնականում կուղղվեն շինանյութերի ձեռքբերմանը, որոնց գերակշիռ մասը կտրամադրվի Քաշաթաղի շրջանին՝ բնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով, սակայն հատկացումներ կլինեն նաև Շահումյանի շրջանին և Մարտակերտի շրջանի՝ ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքներին: Շինարարության ոլորտում ավելացված ծախսերի մի մասն էլ ուղղվելու է սահմանամերձ համայնքների ճանապարհների բարեկարգման ընթացիկ աշխատանքներին: Ինչ վերաբերում է «Բեյզ Մեթըլս»-ի հարկային պարտավորությունների քիչ վճարումներին, ապա պետք է հաշվի առնել, որ դրանք պայմանավորված են գնային անկումով և ներդրումային ծրագրերով: Պղնձի միջազգային գինը նախատեսվածից ավելի ցածր է, իսկ մոտակա ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրերի շնորհիվ գալիք տարուց զգալիորեն ավելանալու են արտահանվող հանքանյութի ծավալները: Արդյունքում, 2017-2019թթ.-ին ընկերության վճարած հարկերն ապահովելու են պետական բյուջեի եկամուտների լրացուցիչ աճը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search