ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Կուբայում կես դարի ընթացքում առաջին ԱՄՆ դեսպանի թեկնածությունը: Սպիտակ տան տվյալներով՝ նա Ջեֆրի Դելորենտիսն է:
Օբաման առաջարկել է Կուբայում 55 տարվա մեջ առաջին ԱՄՆ դեսպանի թեկնածությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ներկայումս Դելորենտիսը Կուբայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն է: Նախագահի առաջադրումից հետո Կուբայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը պետք է հաստատեն ամերիկյան սենատում: