Երևանում օրերս տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում խորհրդի նիստի արդյունքներով Երևանի և Մոսկվայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան զինատեսակների նոր խմբաքանակ մատակարարելու վերաբերյալ:
Ռուսաստանից Հայաստան զինատեսակների նոր խմբաքանակ կմատակարարվի. Սերգեյ Մինասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հաստատելով այդ մասին շրջանառվող տեղեկությունները:
«Այո, նմանատիպ ինֆորմացիա կա: Բնականաբար այս պահին, քանի որ այդ գործարքը չի իրագործվել, չեմ ասի, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են Հայաստանին տրամադրվելու: Բայց այն հանգամանքը, որ առկա են այդ պայմանավորվածությունները, բավականին կարճ ժամկետում, կարծում եմ, կիրագործվեն», -հավելեց Մինասյանը:
Հարցին, թե Ռուսաստանի՞ց են բերվելու այդ զինատեսակները, Մինասյանը պատասխանեց. «Այնպես, ինչպես նախորդ տարիներին Հայաստանի գլխավոր ռազմատեխնիկակակն գործընկերը կար և մնում է Ռուսաստանը, այնպես էլ այս դեպքում ու կշարունակվի այդ համագործակցությունը տեսանելի ապագայում»: