Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունում սառեցվել են հեռուստաընկերության բոլոր բանկային հաշիվները:
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Մեծ Բրիտանիայում Russia Today-ի հաշիվների սառեցման մասին
Ինչպես հայտնում է The Independent-ը, Սիմոնյանը նաև մանրամասնել է, որ հաշիվների սառեցման որոշումը «վերանայման ենթակա չէ»:
«Կեցցե՛ խոսքի ազատությունը»,-գրել է Սիմոնյանը: