Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։ Մինչ այս պաշտոնը ստանձնելը Աշոտ Մարգարյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականն էր:
ԼՂՀ վարչապետի օգնականը նույն պաշտոնում կաշխատի ՀՀ վարչապետի մոտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Աշոտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,-նշված է որոշման մեջ։
Կենսագրություն
Կրթություն
2006-2012թթ. Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատ:
2012-2013թթ. Լոնդոնի Համալսարանական Քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոց` քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացման մագիստրատուրա:
2015թ- Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց` Թաֆթս համալսարան (ԱՄՆ) հանրային քաղաքականություն և կառավարում
Աշխատանքային գործունեություն
2014թ. հունվարից Եվրասիական հետազոտությունների եւ վերլուծության ինստիտուտի համանախագահ, Երեւանյան գրասենյակի
տնօրեն:
2014-2016 թթ.- ԼՂՀ վարչապետի օգնական:
Այլ տվյալներ
2007-2009թթ.-ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում` ավագ սերժանտ:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: