Artsakhpress

Հասարակական

Արցախի ՏՏ կենտրոնում գործում է սթարթափ ընկերություն

Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (AITC) արդեն գործում է տեղական սթարթափ ընկերություն, որը որակական բեկում է մտցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկատվական ոլորտում, որի միջոցով արցախցին կարող է ապրել այլ էկոնոմիկա ունեցող հասարակության մեջ:

Արցախի ՏՏ կենտրոնում գործում է սթարթափ ընկերություն

Արցախի ՏՏ կենտրոնում գործում է սթարթափ ընկերություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրենի խորհրդատու Հրաչյա Արզումանյանը:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաները 21-րդ դարի զարգացման ուղիներից մեկն է, և մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ այդ տեխնալոգիաները բոլորի համար դառնան սովորական: Այսինքն՝ ոչ միայն այն առօրյա  կյանքում կարևոր դառնա, այլ դրանց շնորհիվ զարգանա նաև երկրի տնտեսությունը:

Այսօր Արցախում մարդիկ օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, բայց դա երկրի զարգացման համար դեռևս բավարար չէ: Մենք ոչ միայն պիտի մասնակցենք տեղեկատվական հեղափոխությանը, այլ սովորենք դրա հիման վրա կառուցել էկոնոմիկան: Իսկ այդ ամենը իրագործելու համար պետք է նախ դրա հիմքերը դնենք, աճեցնենք կադրեր, որոնց միջոցով էլ որոշ ժամանակ անց մենք կկարողանանք հասնել մեր նապատակին: Այս հարցում մեն լուրջ ակնկալիքներ ունենք նաև Արցախի մայր բուհից»,- մանրաասնել է Հ. Արզումանյանը՝ ընդգծելով, որ  ՏՏ ոլորտն Արցախում արդեն  հռչակվել է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը: Արցախի տեղեկատվական կենտրոնը, ինպես նշում է Հրաչյա Արզումանյանը, հենց ստեղծվել է նրա համար, որպեսզի այն ծառայի այդ նպատակին:

«Մենք պետք է նախ հիմքեր ստեղծենք, որ երիտասարդ ընկերությունները, ամրապնդվելով Արցախում, ստեղծեն իրենց բիզնեսը: Եվ եթե մենք ցանկանում ենք տեղեկատվական ոլորտում հեղափոխություն իրագործել, այն պետք է սկսենք հենց դպրոցներից, որպեսզի փուլ առ փուլ հասնենք այն մակարդակին, որը ընդունված է:  Արցախի տեղեկատվական ոլորտում հնարավոր չէ արագ աճ գրանցել, որովհետև այստեղ ուղղակի անհրաժեշտ պայմաններ չկան: Մեր ծրագրի իրագործումն ավելի շատ նման է այգի մշակելուն. փխրեցնում ես հողը, այնուհետև ծառ ես տնկում, ու սպասում մի քանի տարի, որ այդ ծառը պտուղ տա: Սթարթափը որակական բեկում է մտցնելու Արցախում, որը հնարավորություն կտա մոտ 20 տարի հետո ապրել այլ հասարակության մեջ և ունենալ բարձր մակարդակի ժամանակակից էկոնոմիկա,- ասել է Հրաճչյա Արզումանյանը և հավելել,- Համոզված եմ՝ Արցախի ՏՏ կենտրոնն աճի դեպքում կունենա այսպիսի մեծ սթարթափ:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգազման համար Արցախի ՏՏ կենտրոնը շարունակում է կազմակերպել մի շարք դասընթացներ:

Հոկտեմբերի 3-ից կենտրոնի նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում գործում է ինժեներական խմբակ:

«Արցախի դպրոցականները կարողանում են մոտիկից ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ՝ ավելի մանրամասն ռոբոտաշինությանը: Այս պահի դրությամբ խմբակ է այցելում 40 երեխա. նրանք «Աղվես» ծրագրի շնորհիվ սովորում են ծրագրավորմնան հիմունքները, որոնք էլ հիմք են դառնալու ռոբոտաշինությունը զարգացնելու համար,- ասել է լաբորատորիայի ղեկավար Ալբերտ Ծատրյանը և ավելացրել,- Արցախի ՏՏ կենտրոնի դիմաց տեղադրվել է ռոբոտի մետաղական արձան՝ «Սայլակով այգեպան», որը խորհրդանշում է խաղաղություն և բարություն՝ ցույց տալով մարդկանց, որ տեխնիկան պետք է ծառայեցնել մարդկության բարօրությանը»:

  

Կենտրոնի կայացմանը նպաստում է  նաև Synergy ընկերության հայկական մասնաճյուղը. նրանց մասնագետներից ներգրավված են Արցախի ՏՏ ոլորտի  աշխատանքների մեջ: Աշխատանքները իրականացվում են  ինչպես անհատական, այնպես էլ խմբերով:

Ընկերության աշխատակից Անուշ Դոլուխանյանը մեզ հետ զրույցում ասել է. «Կիրառական մաթեմատիկայի 3-րդ կուրսում էի սովորում, երբ դասախոսիս խորհրդով սկսեցի հաճախել «Սիներջի Սիսթեմս» ընկերության դասընթացներին:  Ձեռք եմ բերել մասնագիտություն. այժմ Ուզբեկստանի ֆինանսական ոլորտի համար ծրագրեր եմ մշակում»:

 «Իսկ ես Պերուի հետ եմ համագործակցում. անտառահատմանը վերաբերող ծրագրեր եմ գրում, որպեսզի այնտեղի մարդկանց համար պարզ լինի, թե որ ծառերը կարելի է  հատել, որը՝ ոչ: Մեր ծրագրերի օգնությամբ նաև նրանց համար պարզ է դառնալու, թե որ ծառը ինչի համար է նախատեսված օգտագործելու: Հուսանք, որ նման ծրագրերը կօգնեն նաև Արցախի տնտեսության զարգացմանը:«Սիներջի Սիսթեմս» ընկերությունը սովորողների զարգացման համար մեծ հնարավորություններ է

ընձեռում. խորհուրդ կտամ բոլորին՝ անպայման գալ մեզ մոտ  սովորելու»,-  նշել է ընկերության մեկ այլ աշխատակից Ելենա Ազիզյանը:

 

«Արդեն Արցախի ու 50-ից ավելի երկրների համար մենք ծրագրեր ենք գրել: Լավ ենք տիրապետում Java ծրագրավորման լեզվին: Կարողանում ենք օգտագործել նաև HTML, CSS, Java Script և այլ ծրագրեր»,- ասել է ընկերության աշխատակից Ալբերտ Օհանյանը:

 

«Արցախի ՏՏ կենտրոնում ԼՂՀ վարչապետի և Արցախի երիտասարդ գործատուների միության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ ստեղծվել և գործում է նաև Otecsys ըներությունը, որը զբաղվում է վեբ-ծրագրավորմամբ»,- տեղեկացրել է ընկերության տնօրեն Նվեր Դադամյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search