Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե նախագահական համակարգի անցմանը խորհրդարանում «ոչ» են ասելու, իսկ հանրաքվեից առաջ «ոչ»–ի ակտիվ քարոզչություն են իրականացնելու։
Թուրքիայի քրդական կուսակցությունը «ոչ» է ասելու նախագահական համակարգին անցմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ քրդական HDP–ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Դիարբեքիրում մի միջոցառման ժամանակ անդրադարձել է երկրում նախագահական համակարգի անցման հետ կապված հարցին։
«Այս պահին Թուրքիայում ժողովրդավարության կարիք կա, ոչ թե նախագահական համակարգի։ Նախագահական համակարգի անցման հետ կապված քվեարկությանը խորհրդարանում «ոչ» ենք ասելու, իսկ հանրաքվեից առաջ «ոչ»–ի ակտիվ քարոզչություն ենք իրականացնելու»,–ասել է Սելահաթին Դեմիրթաշը։