Artsakhpress

Մշակույթ

«Ղարաբաղ կարպետ» ընկերությունն արտադրանքի իրացման խնդիրներ ունի. տնօրեն (լուսանկարներ)

«Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերությունը, որը ստեղծվել է 2013 թվականից, այս տարիների ընթացքում ունեցել է կարևոր ձեռքբերում. թողարկված բարձրորակ արտադրանքը շատ շուկաներում ունի մեծ պահանջարկ:

«Ղարաբաղ կարպետ» ընկերությունն արտադրանքի իրացման խնդիրներ ունի. տնօրեն (լուսանկարներ)

«Ղարաբաղ կարպետ»  ընկերությունն  արտադրանքի    իրացման    խնդիրներ  ունի. տնօրեն  (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը և  նշել, որ   տարիներ   շարունակ  ընդհատված  է   եղել   հայկական  գորգագործության  արտադրությունը  և  այն վերականգնելու     համար  իրենք   լուրջ   խոչընդոտներ  են  հաղթահարել:

«Արցախում   գործում  էր  5 արտադրամաս   Շուշիում, Ստեփանակերտում,  Ճարտարում, Հադրութում  և   Բերձորում: Ցավոք  սրտի,    այսօր  ունենք   3  արտադրամաս.  փակվել  են   Հադրութի  և   Բերձորի  արտադրամասերը. պատճառն այն  է, որ   արտադրանքի  իրացման հնարավորությունները   նվազել են: 

Երեք   տարիների  ընթացքում  ընկերության    180 աշխատողների   թիվը,  կախված   արտադրամասերի   կասեցման  հետ, նվազելով   հասել  է  117-ի: Աշխատողների  միջին  աշխատավարձի   չափը   կազմում  է  75.000  դրամ. այն   տրվում  է   գործավարձային  հիմունքներով:

Ըստ     ընկերության  որդեգրած  քաղաքականության`  Արցախի   բոլոր   շրջաններում պետք  է    ունենայինք   առնվազն  մեկ   արտադրամաս:  Նոր   շուկաների  հայտնաբերման  և     վաճառքի  ընդլայնման  արդյունքում   մենք  առաջնահերթ  կվերագործարկցենք     Բերձորի  և  Հադրութի    արտադրամասերը»,-ասել  է  Ս.  Խաչատրյանը  և    հավելել, որ 2013 թվականից  առ  այսօր   տարեկան  միջինը  500  գորգ  է արտադրվում:

Անդրադառնալով արտադրանքի իրացման հարցին` ընկերության տնօրենը կարևորել  է  2014 թվականի աշնանը Երևանում բացված «Ղարաբաղ կարպետ»-ի ֆիրմային խանութ-սրահի գոյությունը։ Այդ կերպ հնարավորություն է ընձեռվել արցախյան գորգագործների արտադրանքը ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլև Երևան այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների։

«Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ-ն հանդիսանում է  «Ղարաբաղ կարպետ» ընկերության հիմնական պատվիրատուն. երեք տարի է ինչ  համագործակցում են: 

«Մենք արտադրանքն արտահանում ենք հիմնականում Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի  Դաշնություն որտեղ Սփյուռքի մեր հայրենակիցներն օժանդակում են գորգերի իրացման գործին։ Մենք   առանձին պատվերներ ենք ստանում  նաև աշխարհի այլ երկրներից։ Մեր պաշտոնական կայքէջում գործում է առցանց վաճառք-խանութ, որի միջոցով նույնպես պատվերներ ենք ընդունում»,- մանրամասնել  է տնօրենը։

Ս. Խաչատրյանի խոսքով` մեր ընկերության  հաջորդ քայլը   լուրջ մարկետինգային քաղաքականության մշակումն է  լինելու, որպեսզի արցախյան գորգագործական ընկերության արտադրանքը պատշաճ կերպով ներկայացվի միջազգային շուկայում։

«Հայտնի  է, որ    ձեռագործ  գորգը    թանկարժեք   ապրանք  է: Արտադրանքի  գինը կախված է գորգի խտությունից. 1քմ-ն  արժե  160.000 դրամ: Իհարկե, կան գորգեր, որոց   վրա  ավելի բարդ աշխատանքներ   է   կատարվել, ինչն   արդեն  ինքնին   բարձրացնում է  գորգի ինքնարժեքը: Արդեն  3  ամիս  է,  ինչ   ընկերությունն  արտադրում  է  նաև  կարպետներ,  որոնց  1քմ-ը արժե  70.000  դրամ: Մեր  ընկերությունում  հիմնականում  արտադրում ենք  վառ   գույներով հայկական   ավանդական  նախշազարդերով   գորգեր:

Գործում  ենք  նաև   բազմերանգ    գույներով կլասիկ, մոդեռն,  էկո  ոճերի    գորգեր»,-ասել  է Ս.  Խաչատրյանը  և  ընդգծել,   որ  «Ղարաբաղ կարպետ» ընկերության ստեղծման հիմնական նպատակներից մեկն էլ   հայկական-արցախյան ավանդական հարուստ գորգագործության մշակույթի վերականգնումն է  և այն աշխարհին ներկայացնելը»,-ասել  է   Ս.  Խաչատրյանը`     ափսոսանք  հայտնելով, որ  ընկերության    արտադրանքը   դեռևս լրիվությամբ  իրացնելու  հնարավորություն   չունի:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search