Artsakhpress

Քաղաքական

ՌԴ-ն ցանկանում է հայկական դիմագիծ հաղորդել ՀԱՊԿ-ին. Ռիչարդ Կիրակոսյան

Tert.am-ի հետ զրույցում փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանն անդրադառնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ խնդրի լուծման հարցում Թուրքիայի ներգրավվածության մասին հայտարարությանը, Երևանում հոկտեմբերին կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չընտրելուն և ԼՂ հարցի կարգավորման առնչվող վերջին զարգացումներին։

ՌԴ-ն ցանկանում է հայկական դիմագիծ հաղորդել ՀԱՊԿ-ին. Ռիչարդ Կիրակոսյան

ՌԴ-ն ցանկանում է հայկական դիմագիծ հաղորդել ՀԱՊԿ-ին. Ռիչարդ Կիրակոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 

- ՀԱՊԿ դեռևս գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում հաստատեց, որ Երևանում հոկտեմբերին կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստին գլխավոր քարտուղար չընտրվեց, քանի որ նախագահներից մեկը՝ Նուրսուլթան Նազարբաևը, բացակայում էր: Մինչդեռ մերոնք ասում են, որ նման կառույցներում ազգությունը կապ չունի։ Օրինակ՝ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ պաշտոնյա է՝ ազգությամբ հայ: Ձեր կարծիքը:

- Առաջինը, որ կասեմ՝ ‎ՀԱՊԿ-ը ցանկանում է հայկական դիմագիծ հաղորդել այս կազմակերպությանը: Եվ դա ոչ թե այս կազմակերպության ուժեղությունից է, այլ թուլությունից: Եվ դա նաև ի ցույց է դնում այս կազմակերպության ավելի խորը ու համակարգային խնդիրները:

- Իսկ ինչո՞ւ։ ՀԱՊԿ-ին հայկական դեմք հաղորդելով՝ ի՞նչ կստանա:

- Այն, ինչ ստացավ՝ Տիգրան Սարգսյանին նշանակելով ԵՏՄ-ում: Այսինքն՝ այս ճանապարհով ռուսները ցանկանում են Հայաստանին ավելի ու ավելի կապել իրենց:

- Դուք խոսում եք Ռուսաստանի ցանկությունների մասին, բայց փաստն այն է, որ Նազարբաևը «դիվանագիտական հարբուխ» ունեցավ կամ հիվանդացավ, և եթե Ռուսաստանն այդքան շահագրգիռ լիներ ՀԱՊԿ-ը հայկականացնելու հարցում, ապա Նազարբաևը չէր հիվանդանա, կժամաներ Երևան, և կընտրվեր հայ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

- Նազարբաևը մեռնում է։ Դա «հարբուխ» չէր: Քարիմովն էլ վերջերս մահացավ: Այլ հարց է, որ Բելառուսը ՀԱՊԿ-ում նույն դերն ունի, ինչ Ղազախստանը: Եվ կարելի է ասել, որ ինչպես ԵՏՄ-ում, այնպես էլ այս կառույցում՝ ՀԱՊԿ-ում, այս երկրները Ռուսաստանի հետ ակտիվ պայքարի մեջ են:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ ներկայացուցիչ Վասիլևի հայտարարությունը, թե Հայաստանը, Ռուսաստանը և կազմակերպության մյուս անդամ պետությունները, ՀԱՊԿ ռազմավարության համաձայն, Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության համակարգը համարում են սպառնալիք իրենց ազգային անվտանգությանը: Սա չի՞ վտանգի Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները:

-Կարելի է միայն ասել, որ այդ կառույցների կողմից Հայաստանին որևէ վտանգ չի սպառնում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երկու տարի առաջ հենց ՀԱՊԿ-ն էր ձգտում, փորձում ՆԱՏՕ-ի հետ համաձայնագիր կնքել, ինչպես ԵՏ‎Մ-ն՝ ԵՄ-ի:

- Հոկտեմբերին նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց։ Ի՞նչ առաջարկներով ու ուղերձներով կարող են գալ, այն համատեքստում, որ վերջին շրջանում խոսվում է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց»-ի մասին:

-Ցավոք, մենք շատ քիչ ակնկալիքներ ունենք, քանի որ Ադրբեջանը մինչ օրս չի իրականացնում իր նախկին պարտավորվածությունները: Եվ քանի դեռ Ադրբեջանը չի իրականացրել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի իր պայմանավորվածությունները, մենք ոչինչ չենք կարող ակնկալել:

Եվ ավելին, հայկական կողմը պետք է մտածի նաև Մինսկի խմբի համանախագահների հետ չհանդիպելու մասին, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները:

-Այսինքն՝ Դուք կոշտացման կողմնակից եք:

-Այո, և այլ կերպ ասած՝ արցախյան կոնֆլիկտի հետ կապված մեր համբերությունը այդքան անսահման չպետք է լինի:

- ԼՂ-ին ինքնավարություն տալու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք։ Արդյո՞ք սա միջնորդների կողմից կարող է ընկալվել որպես փոխզիջում Ադրբեջանի կողմից:

- Սա ամենաոչիրատեսական հայտարարությունն է, և դա կապված է Մինսկի խմբի համանախագահների այցելության հետ: Սակայն դա արվում է այն նպատակով, որ ուշադրությունը շեղվի այն փաստից, որ Ադրբեջանը չի կատարում իր պայմանավորվածությունները: Եվ իրական լուծումն այն է, որ ԼՂ-ն տնտեսապես միանա Հայաստանին և ոչ թե Ադրբեջանին:

- Այսինքն՝ միջնորդնե՞րն են այդպես կարծում:

- Կարելի է ասել՝ երկուսն էլ, որովհետև անգամ Մինսկի խմբում գիտակցում են, որ Ղարաբաղը երբեք չի միանա Ադրբեջանին: Բայց, իհարկե, սա դեմ է անկախությանը:

Ալիևը իր կառավարության փակ նիստում հայտարարել էր, որ Արևմուտքը ճնշում է բանեցնում իր վրա՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու առումով. սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Ռուսաստանը չի ճնշում Ադրբեջանին այս հարցում: Սա կարևոր է այնքանով, որ ապրիլյան պատերազմից հետո ՌԴ դերակատարությունը մեծացել է ԼՂ հարցում: Ըստ որոշ փորձագետների՝ ՌԴ-ն անգամ ՄԽ աշխատանքները համակարգողի ֆունկցիա է իրականացնում:

- Այո, սա իմ միակ պատասխանն է: Ընդհակառակը, ՌԴ-ն Ադրբեջանի հետ ռազմական նոր համագործակցության համար բանակցություններ է վարում հենց հիմա:

- Նաև Ադրբեջանի նախագահը չէր բացառել, որ կարող են լինել ԵՏՄ-ում , եթե իհարկե, շահագրգռվածություն ունենան: Ձեր կարծիքով ՌԴ-ն Ադրբեջանին ԵՏՄ ում տեսնելու շահագրգռվածություն ունի՞: Եվ եթե այո, ապա ինչո՞վ կարող է շահագրգռել:

- Ունի, այո։ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի միջոցներ գտնի Ադրբեջանը ԵՏՄ կազմում ներգրավելու հարցում, սակայն, չնայած դրան, Ադրբեջանն ունի բավարար չափով խելամտություն՝ չմտնելու: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ խաղ է խաղում:

- Ինչի՞ է պատրաստ ՌԴ-ն Ադրբեջանին շահագրգռելու հարցում:

- Ռուսաստանը ոչ թե պատրաստ է, այլ արդեն արել է՝ բավականին հեռանալով պրոհայկական դիրքերից: Սակայն ՌԴ այս նախաձեռնությունը չի աշխատում: Եվ վտանգը միայն ռուսական զենքերը չեն, որ տրվում են Ադրբեջանին: Վտանգը ՌԴ-ինն է, որը պատրաստվում է մաքսակետեր տեղադրել Ղարաբաղի ու Հայաստանի միջև, և ԵՏՄ ողջ տարածքում այդ կետերի ստեղծման վտանգը կա:

-Ռուս-ամերիկյան հարաբերությունները խիստ սրված փուլում են, ու գոնե ռուսական հեռուստատեսությամբ խոսում են ինչ-որ ատոմային ռումբերի, գազապաստարանների և այլնի մասին: Մենք Սիրիայում տեսել ենք ռուս-ամերիկյան հակամարտության հետևանքները, իսկ Ղարաբաղյան հարցում սա ինչի՞ կարող է հանգեցնել:

- Իրականում հետաքրքիրն այն է, որ ԼՂ հարցում՝ Մինսկի խմբի շրջանակներում ՌԴ-ն համագործակցում է Արևմուտքի հետ և ոչ թե ընդդիմանում: Եվ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ակնհայտորեն, թողնում են ՌԴ-ին նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնել: Սա, ի դեպ, միակ բացառությունն է:

- Սամվել Բաբայանը խոսել էր այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է երկարատև պատերազմի: Դուք դրա հավանականությունը տեսնո՞ւմ եք:

- Սամվել Բաբայանն արդեն իրենով վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը: Եվ ես չեմ պատրաստվում մեկնաբանել, թե ինչ է մտածում ու խոսում Սամվել Բաբայանը: Բարեբախտաբար, Ղարաբաղում ռազմական գործողություններն այլևս վաղուց նրա իշխանության տակ չեն:

- Ամեն դեպքում, Ադրբեջանը երկարատև պատերազմելու ցանկություն ունի՞:

- Սա այլևս ոչ թե արդյոքի, այլ երբի խնդիր է: Անգամ Թուրքիան է այդ հարցում անհանգստացած: Այլ կերպ ասած՝ նրանք վաղ թե ուշ սկսելու են այդ գործողությունները:

- Ասացիք, որ միակ բացառությունը ԼՂ-ն է, որում կա կոնսենսուս՝ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև: Հիմա. երբ Լավրովը հայտարարում է, որ Թուրքիայի դերակատարությունը ԼՂ կարգավորման հարցում կարող է օգտակար լինել, արդյո՞ք դա նշանակում է, որ այդպես են կարծում նաև ԱՄՆ-ը ու Ֆրանսիան:

- Միայն Արևմուտքը չէ, որ համաձայն է Լավրովի այդ հայտարարությանը: Միակ բանը, որ չասաց Լավրովը, այն էր, որ նա Թուրքիային չհրավիրեց մասնակցել և ակտիվ գտնվել այս հարցում: Լավրովն ասաց, որ Թուրքիան այս հակամարտության մեջ գործոն է: Ռուսաստանը, որը հիմա Թուրքիայի հետ իր հարաբերությունները լավացնում է, վերականգնում, այլ կերպ ասած՝ Ռուսաստանը փոխարինում է Թուրքիային՝ որպես Ադրբեջանի ռազմական գործընկեր։ Այն, ինչ ասաց Լավրովը, ճշմարիտ է, Թուրքիան գործոն է ԼՂ կարգավորման հարցում: Սակայն ասելը, որ դա ճիշտ է, դեռ չի նշանակում, որ դա իրենից Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search