ԵՄ–ն կարող է դիտարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունների պատճառով ռուսական իշխանությունների վրա ազդելու տարբեր տարբերակները, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
ԵՄ–ն կարող է դիտարկել Ռուսաստանի վրա ազդելու բոլոր տարբերակները. Տուսկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Շատ դժվար է, անգամ անհնար է խոսել այդ մասին՝ չհիշատակելով Հալեպում քաղաքացիական անձանց եւ հիվանդանոցների վրա հարձակումները։ Այսօր որոշումներ չեն կայացվելու, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ԵՄ–ն պետք է պահպանի բոլոր տարբերակները, այդ թվում՝ պատժամիջոցները, եթե հանցագործությունները շարունակվեն»,– NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է Տուսկը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նույնպես հայտարարել է, որ չի պաշտպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի թուլացումը։