Artsakhpress

Քաղաքական

Կարևոր է, որ Իսպանիայում հենց Մարբելա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ հայ համայնքի ղեկավարի տեղակալ

Մեկ տարի համայնքի ղեկավարության համագործակցային աշխատանքների շնորհիվ Իսպանիայի Մարբելա քաղաքը ընդունեց Հայոց ցեղասպանությունը:

Կարևոր է, որ Իսպանիայում հենց Մարբելա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ հայ համայնքի ղեկավարի տեղակալ

Կարևոր է, որ Իսպանիայում հենց Մարբելա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ հայ համայնքի ղեկավարի տեղակալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ին պատմեց Իսպանիայի Մալագա նահանգի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Վասպուրական Բաղդասարյանը:

«Մենք աշխատել ենք Մարբելայի քաղաքապետարանի հետ, ցանկացել ենք Հայաստանի պատմության, ցեղասպանության հետ նրանց ծանոթացնել, և որպես այդ աշխատանքի արդյունք՝ քաղաքապետարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Դրան օժանդակեց նաև Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը՝  Ավետ Ադոնցի գլխավորությամբ»,- ասաց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին իսպանական Մարբելա քաղաքի ղեկավարությունը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը:

Վասպուրական Բաղդասարյանը պատմեց, որ իրենք Հայոց ցեղասպանության մասին իսպանական քաղաքի իշխանություններին պատմել են լուսանկարներով, տեսանյութերով։ «Նրանք սառել էին, չէին կարծում, որ կարելի է այդքան դաժան վարվել մեր հայ ազգի հետ: Իրենց համար անհասկանալի էր, թե ինչպես են արել»,- ասաց նա:

Վասպուրական Բաղդասարյանի խոսքով՝ Մարբելայի քաղաքային իշխանությունները հաճույքով և ջերմ ընդունեցին իրենց․ «Նրանք քրիստոնեությունը շատ գնահատում են,  իսկ մենք առաջին երկիրն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը՝ որպես  պետական կրոն»:

Վասպուրական Բաղդասարյանը նշեց, որ Մարբելայում և ընդհանրապես Իսպանիայում  մարդիկ տեղեկացված չեն Հայաստանից և Հայոց ցեղասպանությունից: «Իրենք կտրված են միջազգային պատմությունից: Դա փոխելու համար տեղի հայ համայնքը ամեն ինչ անում է: Հիմնականում միջոցառումներ կազմակերպում ենք երիտասարդների շրջանում, որ նման արդյունքներ ունենանք»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է, որ Իսպանիայում հենց Մարբելա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն զբոսաշրջային քաղաք է, շատերն են այնտեղ այցելում:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search