Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Ֆեներբախչեին»:
Մոուրինյուն խոսել է Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտացուցակից բացակայել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, թե հայ ֆուտբոլիստի բացակայությունն ինչով է պայմանավորված.
«Միկին երկար ժամանակ չի խաղացել: Այս կազմը լավ է խաղում:
Մի բան է վնասվածք չունենալը, մեկ այլ բան պաշտոնական հանդիպմանը պատրաստ լինելը»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ պորտուգալացու խոսքն է մեջբերել «Metro»-ն: