Թուրքական օդուժի կողմից Հալեպի հյուսիսում սիրիական գյուղերի եւ քաղաքների ռմբակոծության հետեւանքով 150 խաղաղ բնակիչ է զոհվել:
Դամասկոսն Անկարային մեղադրել է 150 խաղաղ բնակչի սպանության մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SANA պետական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է սիրիական բանակի ղեկավարության հայտարարության մեջ:
«Բանակի ղեկավարությունը հայտարարում է, որ այդ ագրեսիան, որի թիրախում անմեղ բնակիչներ են, հարկավոր է դիտարկել որպես վտանգավոր զարգացում, որը կարող է հանգեցնել իրադրության սրման»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ Սիրիայի օդային տարածքը խախտելու փորձի դեպքում թուրքական օդանավերը պատասխան կստանան եւ կխոցվեն հնարավոր բոլոր միջոցներով: