Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովի արդյունքներով՝ եվրոպական երկրների առաջնորդները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում որոշել Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման մեխանիզմը:
ԵՄ-ն մոտ ապագայում կորոշի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման մեխանիզմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ասված է եզրափակիչ հայտարարությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթղթում, որը ստորագրել են եվրոպական երկրների 28 ղեկավարները, նշվում է, որ «օրենսդիրներին առաջարկվում է» քննարկել այդ հարցը մոտ ժամանակներս:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեռ սեպտեմբերին Թուրքիայի համար վիզաների հնարավոր չեղարկման մասին նույնպես խոսել է այն ձևակերպմամբ, որ դա կարող է տեղի ունենալ «առաջիկա շաբաթների ընթացքում»: