Սիրիայի զինվորականները հինգշաբթի հայտարարել են, որ կկործանեն Թուրքիայի ռազմական ինքնաթիռները, եթե դրանք մտնեն երկրի օդային տարածք:
Սիրիան սպառնացել է կործանել թուրքական ռազմական ինքնաթիռները՝ երկրի օդային տարածքը խախտելու դեպքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից Սիրիայի օդային տարածքը խախտելու ցանկացած փորձ պատասխան կստանա, և ինքնաթիռները կխոցվեն հասանելի բոլոր միջոցներով»,- ԹԵՐԹ-ի փոխանցմամբ՝ ասված է Սիրիայի զինված ուժերի հայտարարությունում:
Չորեքշաբթի ուշ երեկոյան Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերին, ինչը Սիրիան «անթաքույց ագրեսիա» է անվանել: